Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ամփոփելով 2023 թվականի գործունեության արդյունքները։
«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծել է Բայրամովը:
«Մենք կարծում ենք, որ դա կապված է սահմանազատման հետ, և, ինչպես գիտեք, սահմանազատումը տեխնիկական խնդիր է։ Խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։
Նրա խոսքով՝ նույնիսկ տարածքային լուրջ հակամարտություն չունեցող երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել: