Ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված իրանցի վարորդներն այսօր առավոտյան ազատ են արձակվել և վերադարձել են հայրենիք:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն՝ նշելով, որ «այդ քայլը պայմանավորված է հումանիզմի սկզբունքներով և բարի կամքի դրսևորում է»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները սեպտեմբերի կեսերին երկու իրանցի վարորդի էին ձերբակալել Գորիս-Կապան ճանապարհի՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնված հատվածն անցնելիս: Բացի այդ, նրանք 100-ական դոլար էին պահանջել վարորդներից՝ որպես հարկ սահմանը հատելու համար: