Գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի խոսքով՝ Երևանում կայանալիք ԱԱ-ի պատասխանատվությունը շատ մեծ է. «Տղաներին ասել եմ, որ Հայաստանում տարած յուրաքանչյուր հաղթանակ մեզ համար պատիվ է լինելու։ Պարզապես պետք է անենք առավելագույնը։ Միայն ուրախ կլինենք, եթե մեր մարզիկները շատ մեդալներ նվաճեն, բայց ամեն ինչ գորգը ցույց կտա։ Ով պատրաստ լինի, նա էլ կհաղթի։ Լավ պատրաստություն ենք անցել, մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք»։
Մարզչի խոսքով երկրպագուների աջակցությունը մեծ դերակատարություն կունենա թե՛ թիմին հաղթանակների մղելու, թե՛ նաև մրցավարական սխալ որոշումների վրա ազդելու առումով, եթե այդպիսիք լինեն։
Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։