Ադրբեջանցիներն  ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Ադրբեջանցիներն ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Հունվարի 10-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։
Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունը, ադրբեջանցիները քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից, Կարմիր Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ, այրվել է կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
May be an image of outdoors
«Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:
No photo description available.
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:
May be an image of outdoors
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է»,- հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

 

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial