Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առաջիկայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումների մասին։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ադրբեջանի նախագահը կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանն է «3+3» համագործակցության ձևաչափի նախաձեռնողը, իսկ իսկ առաջիկայում այդ ձևաչափով կայանալիք հանդիպման փաստը նա դրական քայլ է որակել։