Ալիևն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման «վերջնականապես փակված է»

Ալիևն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման «վերջնականապես փակված է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման «վերջնականապես փակված է» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է… Սա մեծ երջանկություն է», — ասել է Ալիևն օկուպացված Արցախում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Ալիևը Վարանդայում մասնակցել է մի շարք շինությունների՝ այդ թվում քաղաքի վարչակազմի նոր շենքի, 240-տեղանոց մանկապարտեզի, նոր բնակելի համալիրի հիմնարկեքի արարողություններին։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial