Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը 2020-ի աշնանը Ղարաբաղում մարտերի ընթացքում չի արձանագրել Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների օգտագործում:
«Ես չեմ ուզում հեգնական լինել այս կապակցությամբ, բայց ռուսական կողմից կային որոշակի մեկնաբանություններ: Պետք է մեծ ջանք գործադրել, որպեսզի այս հրթիռը պայթի իր հզորության 10%-ով: Մենք չենք արձանագրել «Իսկանդեր» հրթիռային համակարգի օգտագործումը, սակայն երեկվա հայտարարությունից հետո մենք կրկին հարցրինք և տեսանք, որ նման բան չի եղել», — ուրբաթ ասել է Ալիևը արտասահմանյան և տեղական ԶԼՄ-ների մամուլի հետ ասուլիսում: