Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից դեկտեմբերի 16-ին ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։