Ամբարձիչը կայանված տեղից հետընթաց շարժվել է․ կան տուժածներ

Ամբարձիչը կայանված տեղից հետընթաց շարժվել է․ կան տուժածներ

Հունիսի 23-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել 60-ամյա տղամարդ՝ կողոսկրերի վնասվածքով, և 61-ամյա տղամարդ՝ սրունքթաթային հոդի վնասվածքով:
Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ բնակավայրում «ԳԱԶ-53» ամբարձիչով էլեկտրասյուների լամպերը փոխելու ընթացքում ամբարձիչը կայանված տեղից հետընթաց շարժվել է, այդ ընթացքում 60-ամյա էլեկտրիկը աշտարակի խցիկից ցատկել և ստացել է մարմնական վնասվածք, իսկ 61-ամյա կռունկավարը ամբարձիչի ընթացքը կանգնեցնելու ժամանակ ոտքը խփել է ամբարձիչի հավասարակշռությունը պահող ոտնակին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial