1. Լոռամրգի
Հրաշագործ հակաբիոտիկ։ Օրգանիզմի վրա ազդում է որպես ուժեղ հակաբիոտիկ և հակավիրուսային միջոց։ Մաքրում է միզապարկը և միզածորանները հիվանդածին մանրէներից։
2. Հապալաս
Ուղղակի անփոխարինելի է մրսածության ժամանակ։ Տեսքով նման է լոռամրգին, ուղղակի մի փոքր ավելի փոքր են հատիկները։ Իր բակտերիասպան հատկություններով հապալասը չի զիջում արհեստական հակաբիոտիկներին։ Նաև օժտված է թեթև միզամուղ և հակաբորբոքային հատկություններով։
3. Կապույտ հապալաս
Կապույտ հապալասը բնական ջերմիջեցնող և ցավազրկող միջոց է։ Օգտագործելով այս հատապտուղը, կարելի է ձերբազատվել նույնիսկ խրոնիկ բորբոքումներից։ Այն ազդում է նույն կերպ, ինչպես հակաբիոտիկը։
4. Ծովաբողկի արմատ
Ծովաբողկի արմատը պարունակում է մանանեխի յուղ և էնզիմ։ Եթե այս երկու նյութերը իրար խառնենք, դրանք թթվածնի ազդեցությամբ վեր են ածվում ալիլային մանանեխի յուղի՝ ուժեղագույն հակաբիոտիկ միջոց։
5. Սխտոր
Սխտորը ոչնչացնում է վնասակար մանրէները, աղիքային մակաբույծներին և վիրուսներին՝ արյունից և շնչուղիներից։ Այն նաև ունի հակաքաղցկեղային և հակաօքսիդանտ հատկություններ, որի շնորհիվ օրգանիզմը հաջողությամբ ազատվում է վնասակար նյութերից։
6. Ռեհան
Էֆեկտիկ բնական հակաբիոտիկ է։ Ի շնորհիվ իր ախտազերծող և մանրէասպան հատկությունների՝ ամրապնդում է օրգանիզմը և պայքարում ինֆեկցիաների դեմ։