Ամենահանրահայտ ժեստերից մեկի առաջացման անսպասելի պատմությունը

Ամենահանրահայտ ժեստերից մեկի առաջացման անսպասելի պատմությունը

Պարզվում է միջնամատ ցույց տալը ունի 600 տարվա պատմություն։

 

1415թ., Ազենկուրում, մարտից առաջ ֆրանսիացիները կանխազգալով իրենց հաղթանակը անգլիացիների նկատմամբ, որոշում են, որ պետք է կտրեն բոլոր գերի վերցված անգլիացիների միջնամատը։ Առանց միջնամատ հնարավոր չէ կրակել անգլիական երկար նետից, և հետևաբար, նրանք հետագայում կռվելու հնարավորություն չեն ունենա։ Այդ հանրահայտ անգլիական նետը պատրաստվում էր հարազատ, անգլիական գեղձիի փայտից, իսկ նետից կրակելու գործողությունը կոչվում էր «գեղձիի կսմիթ» (pluck yew)։

Ի զարմանս ֆրանսիացիների՝ անգլիացիները հաղթեցին այդ մարտում։ Եվ նրանք սկսեցին ծաղրել ֆրանսիացիներին՝ ցուցադրելով միջնամատը, կարծես ասելով. «Ահա մենք հաղթեցինք մարտը և մենք դեռ կարող ենք կսմթել գեղձին»։

«pluck yew» արտահայտությունը բավական դժվար է արտաբերել, այդ իսկ պատճառով, ժամանակի ընթացքում սկզբի բաղաձայները ձևոփոխվեցին ավելի հեշտ արտաբերվող «f» տառի և «yew» էլ հետզհետե ձևափոխվեց «you»-ի։ Այսպիսով, այժմ հենց «fuck you» արտահայտությունն է արտաբերվում միջնամատ ցույց տալու ընթացքում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial