ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայաստանն ու Վրաստանը աշխատում են էներգիայի առևտրի համակարգերի, օրենքների և կանոնակարգերի մշակման վրա:
«Բոլոր կողմերի հետ միասին աշխատում ենք նաև էլեկտրաէներգիայի համակարգերը առավել կանոնակարգելու, հաշվետու ու թափանցիկ դարձնելու ուղղությամբ։
Հիմա առավել մանրամասն, թե ի՞նչ է դա նշանակում։ Էներգետիկ առևտրի միջոցով հայերն ու վրացիները կունենան մատչելի, հուսալի էներգիա, որի արդյունքում եվրոպացի ներդրողները շահագրգռված կլինեն ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում:
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը հպարտ է աջակցելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև Կառավարության այլ գործընկերների ու շուկայի ազատականացման էլեկտրականության առևտրի ծրագրի թիմի ջանքերին:
Շնորհակալ ենք նաև Վրաստանի մեր գործընկերներին՝ համագործակցության համար»,- ասված է ԱՄՆ ՄԶԳ տարածած հաղորդագրության մեջ: