Վաշինգտոնում հարյուրավոր ցուցարարները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Կոնգրեսի մոտ, ինչից հետո որոշ ցուցարարներ ներխուժել են Կապիտոլիումի շենք՝ պահանջելով են անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և հրադադար հաստատել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև, գրում է Daily Mail-ը
Պարբերականի հաղորդմամբ՝ Կապիտոլիումի գրոհից հետո ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցուցարարներին։ Աղբյուրի տվյալներով՝ բերման է ենթարկվել մոտ 100 մարդ։ Նշվում է նաև, որ ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։
«Մենք նախազգուշացրել ենք ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն բողոքի ակցիան, իսկ երբ նրանք չենթարկվեցին, մենք սկսեցինք բերման ենթարկել նրանց», — հայտնել են Կապիտոլիումի ոստիկանությունից։