Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, և այն ինչ պատճառ կդառնա որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք:
Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Հարցին, թե ստացվում է, որ դուք համաձայն չեք Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ, դեսպանը կրկնեց իր խոսքը.
«Այն ինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում կլինի և ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտում, մեզ համար այն ընդունելի չէ»: