Առաջին դիջիթալ-սուպերմոդել սևամորթ գեղեցկուհի Շուդուի լուսնկարները ձեռքից ձեռք են խլում։ Instagram-ում նա մի քանի հարյուր հազար բաժանորդ ունի, գեղեցկուհին դուրս է մղել հայտնի բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչներ` Քարդաշյան քույրերին և ռեփեր Քանյե Ուեսթին։
Բրիտանացի ֆեշն-լուսանկարիչ Քեմերոն Ջեյմս-Ուիլսոնը Շիդուին ստեղծել է 2017 թվականի ապրիլին համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Շիդուի համբավը մեծացել է հատկապես այն ժամանակ, երբ հրապարակվել է նրա և երկու դիջիթալ-մոդելների` Չժիի և Մարգոյի լուսանկարը։
Ջեյմս-Ուիլսոնը հիասքանչ եռյակին ստեղծել է Balmain ֆրանսիական ապրանքանիշի գովազդային արշավի համար` այդպիսով խամրեցնելով Քարդաշյան քույրերի և ռեփեր Քանյե Ուեսթի փայլը։
Ի դեպ, դիջիթալ-մոդելներն իսկական հեղափոխություն են իրականացրել առցանց նորաձևության ոլորտում։ Թվային մոդելները XXI դարի պիգմալիոններն են։ Շիդուն և մի շարք այլ մոդելներ Instagram-ում սեփական էջեր և բազմահազար երկրպագուներ ունեն։
Շիդուն նկարվել է հայտնի ապրանքանիշների գովազդային արշավների համար, նա մի շարք լուսանկարներ ունի լողազգեստներով, ինչպես նաև հրապարակումներ Vogue, Elle և Сosmopolitan ամսագրերի էջերում։ Օգտատերերին ամենից շատ զարմացնում է այն, որ նա վիրտուալ մոդել է։
Վիրտուալ մոդելները մի առավելություն ունեն. նրանք քասթինգների չեն մասնակցում, չեն նվնվում, նրանց համար հագուստ, զարդեր գնել պետք չէ, նրանք միշտ առողջ են, երիտասարդ, թարմ և միշտ համապատասխանում են գեղեցկության չափանիշներին։ Միակ բացական կողմն այն է, որ այս մոդելներն իսկական չեն։
Նյութի աղբյուրը՝ Sputnik: