Անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայտնել է, որ Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից գնդակոծել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային խումբը, զոհեր և վիրավորներ չկան։

«Ղարաբաղի զինված ուժերը հանձնել են 76 միավոր զրահատեխնիկա, 92 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 111 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 95 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և ականանետներ, ավելի քան 6,3 հազար միավոր հրետանային և հակահրթիռային և հակատանկային զենքեր, մոտ 14,4 մլն զինամթերք»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial