Անհետ կորած զինվորների ծնողները, որոնք ակցիա էին իրականացնում ՊՆ-ի դիմաց, կոտրեցին ՊՆ-ի դուռն ու փորձեցին մտնել ՀՀ Պն-ի վարչական շենք։
«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ անհետ կորած զինծառայողներին հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։
Հիշեցնենք, ծնողները արդեն տևական ժամանակ է ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի, նաեւ կառավարության մոտ՝ պահանջելով տեղեկություն տրամադրել իրենց հարազատների մասին, սակայն մինչ օրս հստակ պատասխան չեն ստացել ։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները հայտնաբերել են Հադրութի անտառներում մոտ մեկ ամիս թաքնված հայ զինվորներին, որոնց մի մասին սպանել են, մյուսներին գերեվարել։
Ծնողները վրդովված են, բացատրություն են պահանջում զինվորական ղեկավարությունից՝ հայ զինվորի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության համար, քանի որ դեռեւս շաբաթներ առաջ Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը տեղեկացրել են, որ անտառներում թաքնված զինվորներ կան, նշել նրանց գտնվելու վայրը, սակայն հայտնաբերելու ուղղությամբ քայլեր չեն արվել։