Անտառային հրդեհներ  Թուրքայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անտառային հրդեհներ Թուրքայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքական իշխանությունները երկրում մոլեգնող անտառային հրդեհներն անվանել են ազգային աղետ: Մեկնաբանությունը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների պատճառով ավելի քան 180 մարդ է վիրավորվել, երեքը զոհվել են:

Թուրքական իշխանությունը պայքարում է երկրի 17 նահանգում բռնկված կրակի բազմաթիվ օջախների դեմ: Չի բացառվում, որ հրդեհների պատճառը կարող է լինել հրկիզումը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարը հայտարարել է, որ կառավարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու կատարվածի պատճառները, փնտրելու մեղավորներին:

Թուրքիային անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում աջակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին, նաև իր ու  Ուկրաինայի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել «բարեկամ թուրք ժողովրդին»,- հայտնում է РИА Новости-ն:

 

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial