Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ ամբողջական և խիստ սահմանափակումներ սահմանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը, հավելելով, որ այս պահին նման հարց չի քննարկվում:
«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- նշում են Առողջապահության նախարարությունից:
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին խիստ սահմանափակումներ մտցնել ՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ: