Ասֆալտապատման աշխատանքներ Գյումրիում

Ասֆալտապատման աշխատանքներ Գյումրիում

🔶️2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող Ղարիբջանյան, Աթոյան և Շավոյան փողոցներում այսօր՝ օգոստոսի 19-ին, իրականացվել են փողոցների ասֆալտե ծածկույթի տեղադրման աշխատանքներ։
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ ժ/պ Սուրեն Ջանոյանի, ավագանու անդամներ Տիգրան Հովհաննիսյանի, Խաժակ Վարաժյանի հետ հետևել են աշխատանքների ընթացքին։

📌 Աթոյան փողոց՝ (Մազմանյան փողոցից Մատնիշյան փողոց)

📌Շավոյան փողոց՝ (Մադոյան փողոցից Մազմանյան փողոց)

📌 Ղարիբջանյան փողոց (Մազմանյան փողոցից Մատնիշյան փողոց)

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial