Ավարտվել են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները:
Կատարված աշխատանքներին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։
🔶️Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 մլն դրամ։