Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում դեկտեմբերի 17-ին, ժամը 18.45-ի սահմաններում, իրար են բախվել «Կրայսլեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, «Օպելի» 49-ամյա վարորդ Վահրամ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն։