Հոկտեմբերի 6-ին` ժամը 19:45-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1981 թ.) և Kia (վարորդ` Մ․ Փ․, ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Փ․-ն տեղափոխվել է բժշակական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա․ Ս․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշակական կենտրոն։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։