Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։13-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Շ․ Ա․), Mazda (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1991 թ․) և «ՎԱԶ» (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կետրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mazda և «ՎԱԶ» ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial