Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին Skoda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Վ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ճանապարհային գլանին (վարորդ՝ Ե․ Շ․, ծնված 1984 թ.)։ Skoda մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) և Հ․ Գ․-ն (ծնված 1970 թ.) մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: