Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ են. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ են. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը և ավելի քան 300 հայ «անջատականներ» (չակերտները՝ Tert.am), որոնք «հանցագործություններ» (չակերտները՝ Tert.am) են կատարել Ղարաբաղում (Արցախ-Tert.am), միջազգային հետախուզման մեջ են. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

«Այս հանցագործությունների հետ կապված մենք ապացույցներ ենք հավաքել։ Ընդհանուր առմամբ հարուցվել է 300 քրեական գործ։ Ավելի քան 300 հանցագործ միջազգային հետախուզման մեջ են: Այս գործերով մենք ապացույցներ ունենք», — ասել է նա։

Հետախուզվողների թվում են Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի անունները, նշել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial