ՀՀ ԱԻՆ–ից շտապել են հանգստացնել Երևանի բնակիչներին, Արարատի վրա բռնկած հրդեհը երկրում ոչ ոքի չի սպառնում, կրակը Թուրքիայի տարածքում է տարածվում։ Այս մասին Facebook –ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։
Արարատի վրա երևացող կրակը, երևանցիների շրջանում իրարանցում է առաջացրել։
«Ընկերներ ջան, Մասիս սարի ուղղությամբ երևացող հրդեհը գտնվում է Թուրքիայի տարածքում», – գրված է հաղորդագրության մեջ։
Հետևաբար, կրակի օջախները Հայաստանի սահմանից հեռու են գտնվում, նշել է Սաթենիկ Ասիլյանը։
Sputnik Արմենիայի տվյալներով` տորֆավայրերն են այրվում։ Թուրքական կողմում կրակը փորձել են մարել վերևից, սակայն դեռ ապարդյուն։ Կրակը տարածվում է լեռան ստորոտով դեպի վեր։
Որոշ մասնագետների կարծիքով, չի բացառվում, որ կրակը կարող է տարածվել նաև Հայաստանի տարածքում։
Նյութի աղբյուրը՝ Sputnik Armenia: