Մարտի 7-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Բյուրական գյուղում և Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա և 37 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։