Արտակարգ դեպք Երևանում. քոլեջի 12 ուսանողներին տեղափոխել են հիվանդանոցներ

Տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանողները երեկ՝ սեպտեմբերի 13-ին, տեղափոխվել են «Մուրացան» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նրանք բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։
Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից և նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից առաջացած շմոլ գազի հետևանքով։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել քոլեջի ուսանողներ՝ 16-ամյա Մարիա Մ.-ն, 16-ամյա Լիդիա Ա.-ն, 17-ամյա Էլյա Ս.-ն, 16-ամյա Թամարա Մ.-ն, 18-ամյա Ալբերտ Ս.-ն, 16-ամյա Մարտին Պ.-ն, 16-ամյա Լուսինե Հ.-ն, 16-ամյա Սյուզաննա Ն.-ն, 17-ամյա Մերի Բ.-ն։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Լուսինե Հ.-ն, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Աննա Ա.-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա Միլենա Ս.-ն։


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial