Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված դրդապատճառներով և հանգամանքներով, դիտավորութամբ հրկիզել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Բ շենքի բակում կայանված Հայկ Ե-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի 34 ZC 503 համարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև նշված շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարյան 8 շենքի բակում կայանված Մհեր Ե-ի կողմից վարած Hyundai Sonata մակնիշի 77 NՍ 772 համարանիշի ավտոմեքենաները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai Sonata-ի վարորդ Մհեր Ե-ն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ, ով ոչ միայն քննչական ապարատում, այլ նաև փաստաբանների կողմից համարվում է իր գործի նվիրյալ, պրոֆեսիոնալ քննիչ և որ, ամենակարևորն է, օժտված է մարդկային հատկանիշներով, ու մարդիկ զարմացել են, թե ով կամ ովքեր են այդ ճիվաղները, ովքեր նման ստոր քայլի են դիմել։
Արտակարգ դեպք Երևանում. 2 ավտոմեքենա է հրկիզվել
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: