ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօրվա ճեպազրույցում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Նրանք ևս մեկ անգամ հաստատել են, որ Արցախից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հրատապ կարիքները հոգալու նպատակով 100,000 դրամ միանվագ վճար կստանա: Ըստ փոխվարչապետի՝ հաշվառումը կատարվում է միասնական սոցիալական ծառայություններում. վաղն արդեն Կառավարությունը կվերջնականացնի այն կարգը, որով դիմումներն ընդունվելու են:
«Ինչ վերաբերում է հաշվառմանը, ապա, նրանց համար, ովքեր ունեն բանկային հաշիվներ և քարտեր, հաշվառման և գումարի փոխանցման գործընթացը կկատարվի ավելի արագ, իսկ դրանք չունեցողների համար գործընթացը տեղնիկական պատճառներով մի քանի օրով կերկարի… Երկուշաբթի կհրապարկվի կարգը, երեքշաբթի տեղահանվածները հնարավորություն կունենան արդեն ներկայացնել իրենց դիմումները», — ասել է փոխվարչապետը:
Անչափահաս երեխաներ ունեցողների պարագայում, ծնողներից մեկը պետք է նշի, թե որ քարտը կամ հաշվեհամարն է օգտագործվելու անչափահասներին հասանելիք գումարը փոխանցելու համար, հավելել է նա:
Խաչատրյանը բոլոր տեղահանվածների հորդորել է ուշադիր լինել այս կարգի նկատմամբ և հնարավորինս շուրտ իրենց անհատական տվյալները ներկայացնել պատկան մարմիններին՝ դիմումները լրացնելով դառանալով այդ գումարների շահառու: