Արցախում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ականների վրա պայթել է 14 ադրբեջանցի: Այս մասին տեղեկանում ենք Anadolu գործակալությունից:
Ականի վրա պայթածներից 5-ը զինվորական են եղել, 9-ը՝ քաղաքացիական անձինք: Այդ ընթացքում ականների պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 52 զինվորական և 8 քաղաքացի:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել այդ տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի իրականացվել: