Բազմաղբյուր գյուղում երկու տղամարդ դանակահարել էին իրար

Բազմաղբյուր գյուղում երկու տղամարդ դանակահարել էին իրար

Սեպտեմբերի 8-ին, ժամը 1.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Աշտարակի բաժին էր ահազանգել, թե Բազմաղբյուր և Նազրվան գյուղամիջյան ճանապարհին մի քաղաքացու են դանակահարել։ Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. մարմնի ծակած-կտրած վերքերով 37 և 38 տարեկան երկու տղամարդ էին հիվանդանոց տեղափոխվել. մեկը՝ Փարպի, մյուսը Բազմաղբյուր գյուղի բնակիչ։
Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ ժամը 1-ի սահմաններում հիվանդանոց դիմած տղամարդիկ Բազմաղբյուր գյուղում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել են իրար։
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Փարպի գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial