Եվրո-2024-ի ընտրական փուլի 8-րդ տուրի Բելգիա-Շվեդիա խաղի երկրորդ կեսը չի մեկնարկի:
Պատճառը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունն է, որի ընթացքում շվեդ երկրպագուներ են սպանվել:
Ահաբեկչության լուրն իմանալուց հետո շվեդ ֆուտբոլիստները որոշել են դուրս չգալ խաղադաշտ: Մինչ խաղի դադարեցվելը հաշիվը 1-1 էր:
Հիշեցնենք, որ Բրյուսելում երկուշաբթի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցե, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել։ Զոհերը Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներն էին, նրանք հավաքականի համազգեստով են եղել։ Ենթադրվում է, որ նրանք Շվեդիայի քաղաքացիներ են եղել։
Ահաբեկչությունից հետո անցորդների ուղղությամբ կրակ բացած անձը տեսագրություն է հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։