Գյումրեցի Բաչկովը կմենամարտի ադրբեջանցու հետ. Բռնցքամարտի ԱԱ.

Գյումրեցի Բաչկովը կմենամարտի ադրբեջանցու հետ. Բռնցքամարտի ԱԱ.

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ:

Հասանովը 1/32 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:

Բաչկով-Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial