Այսօր անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել նաև Լոռու և Շիրակի մարզերում։
Գյումրիում ավտոերթ է անցկացվել, որի մասնակիցները շարժվում են դեպի Երևան՝ աջակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Լոռեցիներն էլ իրենց հերթին փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը։ Նրանք աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը։