Գյումրիում լքված նորածին է  հայտնաբերվել

Գյումրիում լքված նորածին է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ  Գյումրու ավտոկայանի  մոտակայքում  հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին:

Երեխային նկատել է  անցորդը,  լսելով երեխայի լացի ձայնը մոտեցել է երեխային :

Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:

Ըստ ականատեսների երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ:

 

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial