Գյումրիում 10-ամյա տղան բարձրացել է տան տանիք և սպառնացել է նետվել

Գյումրիում 10-ամյա տղան բարձրացել է տան տանիք և սպառնացել է նետվել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Shamsyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Գյումրի քաղաքում սեփական տներից մեկի տանիք է բարձրացել 10-ամյա երեխան և սպառնում է ցած նետվել։

Իրավապահներին ու բժիշկներին, ապա նրանց միացած քաղաքացիներին ու տղայի ծնողներին հաջողվել է համոզել, որպեսզի երեխան չդիմի ծայրահեղ քայլի և երեխան այս պահին շտապօգնության ավտոմեքենայի մեջ հոգեբանական օգնություն է ստանում բժիշկների կողմից։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial