Դանակահարություն Գյումրիում. 23-ամյա երիտասարդը դանակահարել է 35-ամյա համաքաղաքացուն

Դանակահարություն Գյումրիում. 23-ամյա երիտասարդը դանակահարել է 35-ամյա համաքաղաքացուն

Հոկտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:
Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 16.00-ին Գյումրիի Թամանյան փողոցի ավտովերանորոգման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին կտրող-ծակող գործիքով վնասվածք էր պատճառել գյումրեցի 23-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Շիրակացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial