021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին հաշվառված հիվանդ է և ագրեսիվ է:
Մաշտոցի բաժնի ՀՈԲ տեսուչները մեկնել են քաղաքացու կողմից նշված բնակարան, որտեղ վերջինիս որդին, դրսևորելով հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է տեսուչներից մեկի ձախ ձեռքին և կրծքավանդակին’ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, երբ օգնության հասած օպերլիազորը փորձել է վնասազերծել 33-ամյա տղամարդուն, վերջինս դանակով վնասել է նաև օպերլիազորի աջ ձեռքը’ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
33-ամյա տղամարդը տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: