Դեկտեմբերի 1-ից աշխատողները պարտավոր են յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ բացասական արդյունքով թեստ. ՍԱՏՄ

Դեկտեմբերի 1-ից աշխատողները պարտավոր են յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ բացասական արդյունքով թեստ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ, կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր է յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial