Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են.
Մայիսյան տոներին ընդառաջ Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ համայնքի միջոցներից դրամական օգնություն է հատկացվում Գյումրի համայնքի հետևյալ խմբերի անձանց`
•Արցախյան պատերազմում /1991-1994թթ/ զոհված ազատամարտիկների ընտանիքներին
•Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին
•2016 թվականի քառօրյա մարտական գործողություններում զոհված զինծառայողների ընտանիքներին
•2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած և գերեվարված այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր արդեն գրանցված են զինկոմիսարիատում
• Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին
•Աֆղվանական պատերազմի մասնակիցներին, ովքեր գրանցված են զինկոմիսարիատում
Վերը թվարկված խմբերում ընդգրկված անձանց ու նրանց հարազատներին խնդրում ենք սույն թվականի մայիսի 7-ից ժամը՝ 14:00-ից սկսած համապատասխան փաստաթղթերով ներկայանան Գյումրու համայնքապետարան:
Գումարների բաշխումը կիրականացվի համայնքապետարանի երկրորդ մուտքից՝ նախկին ՔԳԱԿ (Զագս)-ի կողմից: