Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Հալաբյան փողոցում կարտոֆիլ վաճառելու ժամանակ անհայտ անձը իրենից գնել է 34 կգ կարտոֆիլ, ապա իրեն տվել է 20 000-անոց, ինչից հետո ինքը վերադարձրել է 14 000 դրամ մանրը, իսկ գնորդի հեռանալուց հետո նկատել է, որ նրա տված 20 000-անոցը կեղծ է:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ թղթադրամը քաղաքացուն իրացրել է գյումրեցի 25-ամյա երիտասարդը: Նա սեպտեմբերի 22-ին հրավիրվել է ոստիկանության Մուշի բաժին և խոստովանել:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: