Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։
«Եթե իմ նշած երթուղին (Զանգեզուրի միջանցքը — խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը։