Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով. Օնիկ Գասպարյան

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով. Օնիկ Գասպարյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօր իր ուղերձում հայտարարել է, որ իր ծառայությունը հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով։

«Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով», — ընդգծել է նա:

Գասպարյանը դիմել է գեներալներին, սպաներին և զինվորներին, նշելով, որ Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է:

«Հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման», — ասված է Գասպարյանի ուղերձում:

Ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial