Ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան

Ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում կշարունակեմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։ Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ քաղաքացու օրը։ Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով ՀՀ քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար ընտրություններով», — հայտարարեց Փաշինյանը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial