«Ասում են, այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել», — Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած եւ անհավասարակշիռ մարդու պես։ Իր կողմից մոլորեցված մարդկանց թիկունքում պախկվելով հերոս չեն դառնում։ Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով հերոս չեն դառնում։ Մեկի խոհեմությունը շահարկելով հերոս չեն դառնում։ Հակահերոս են դառնում», — նշել է Ա.Աշոտյանը։
Նրա խոսքով, իրավիճակի ողջ տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի, որ Նիկոլ Փաշոնյանը իրականում հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին։
«Ասել եմ, էլի եմ կրկնում։ Ուզում ես երկա՞ր մնալ վարչապետ, գործով զբաղվիր։ Մարդկանց հույսերը արդարացրու, երկիրս ուժեղացրու, բարիք ստեղծիր։ Թե չէ մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի», — գրել է Ա.Աշոտյանը։
Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր խորհրդարանական ուժերի վերաբերմունքին արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Դուք չե՞ք հասկացել ինչ է կատարվում: Նպատակահարմար է՛ս մարդիկ պիտի համարեն, ժողովո՛ւրդը պիտի համարի: Դուք, կներեք, ո՞վ եք, որ նպատակահարմար համարեք», — ասել էր Ն.Փաշինյանը։
«Ընենց ասում են՝ մենք արտահերթ ընտրությունները երևի որոշենք, որ չլինի… Այսինքն, իրենք ուզում են ասել, որ իրե՞նք են որոշել, որ ես վարչապետ ընտրվեմ: Դարդն այդ չի, հիմա այս պրոցեսը շարունակվում է, ու խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են՝ դե երևի մենք էլ դեմ լինենք, որ արտահերթ ընտրություններ լինեն: Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք: Սա ի՞նչ մտածողության ձև է, չե՞ն հասկացել Հայաստանում ինչ է կատարվում: Ինձ ասում են՝ ա՛յ, մտածեք, որ այն ուժերը, որ օգնել են ձեզ, հիմա այլևս ձեզ չեն օգնի: Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից Հայաստանում կարա քաղաքական իրավիճակը փոխվի. դա ժողովուրդն է, ուրիշ այդպիսի ուժ չեմ տեսնում, չկա՛ այդպիսի ուժ», — ընդգծել է վարչապետը։