Ադրբեջանի երեք քաղաքացի է ականի վրա պայթել` պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներից մեկը մուտք գործելու փորձի հետևանքով. տեղեկանում ենք Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր. ականի վրա պայթել են Շահին Վերդիևը, ինչպես նաև եղբայրներ Այդըն Ֆիրդովսի Գուլիևները։ Շահին Վերդիևը տեղում մահացել է, իսկ եղբայրները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Ադրբեջանի կենտրոնական հիվանդանոց։
Նշվում է նաև, որ իրավապահներն այցելել են դեպքի վայր։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։