Երկու զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Երկու զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում
զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial