Ադրբեջանում այս գիշեր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում՝ ՝ Գալա կայարանից 147 կմ հեռավորության վրա
Հաղորդվում է, որ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին տեղի ժամանակով ժամը 02։51-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 62 կմ խորության վրա։
Բնակելի վայրերում երկրաշարժը չի զգացվել